Գլխավոր էջ





Հեռավար մագիստրոսական կրթությունը ներկայացվեց «Կրթություն և կարիերա» էքսպոյին

Մայիսի 3, 2017

 ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում`«Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող հեռավար ձևաչափով «Գործարար վարչարարություն» մագիստրոսական կրթական ծրագիրը ներկայացվեց  «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO 2017» 17-րդ միջազգային մասնագիտացված կրթական ցուցահանդեսին, որի պաշտոնական բացումն ազդարարվեց ապրիլի 26-ին:
Ցուցահանդեսի կարգախոսին համահունչ` «Հայտնվի՛ր իրադարձությունների կենտրոնում, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ և ՀՀ ՊԿԱ համատեղ իրականացվող «Գործարար վարչարարություն» հեռավար մագիստրոսական կրթական ծրագիրը ուշադրության կենտրոնում էր: Այցելուներին մասնավորապես  հետաքրքրում էին ընդունելության կարգը, ուսումնառության ձևաչափը, գնահատման համակարգը  և այլ հարցեր: