Հեռավար կրթությունը՝ բուհերի ռեկտորների ուշադրության կենտրոնում
Հուլիսի 13, 2017
Ս.թ. հուլիսի 12-ին տեղի ունեցավ Նորարարությունների մրցակցային հիմնադրամի ֆինանսավորմամբ անցկացվող «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» ծրագրի կոնսորցիում բուհերի՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ և ՀՀ ՊԿԱ աշխատակազմերի հանդիպումը՝ բուհերի ռեկտորների գլխավորությամբ: Օրակարգում «Գործարար վարչարարություն» համատեղ կրթական ծրագրին առնչվող մի շարք հարցերի քննարկումն էր։ Հանդիպման ընթացքում կայացվեցին մի շարք ընդհանուր որոշումներ՝ «Գործարար վարչարարություն» համատեղ կրթական ծրագրի համագործակցության պայմանագրի, ընդունելության կազմակերպման և այլ ընթացիկ հարցերի վերաբերյալ:
Հանդիպման վերջում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Ալբերտ Սարգսյանը և ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանը փաստեցին, որ համատեղ հեռավար ծրագրի իրականացումը բուհերի համագործակցության լուրջ փորձ է և երկու բուհերի առավել խորը համագործակցության սկիզբ: