Главная страница





“Маленький философ” так охарактеровали автора книги первые читатели ''Рожденные временем”

Сентябрь 24, 2015

23 сентября в научно международном образовательном центре магистратуры НАН РА состоялась презентация первого сборника рассказов Офели Далакян” Рожденные временем”, студентки II курса кафедры “Армянского языка и литературы”.
Книгу приветствовала преподаватель центра кандидат филологических наук, доцент Заруи Айрян, которая отметила, что в рассказах Далакян отразились ее мировоззрение, духовный мир, мечты, надежды, ее отношение к людям.
“Маленький философ”-так охарактеризовала автора книги учительница школы N 36 им. Раффи Сусанна Амирбекян, добавив:” Я не представляла, что такие интересные идеи, философские мысли, могут встречаться в ее рассказах. Читая рассказы я увидела внутренний мир автора, ее общение с реальностью, иногда также их столкновение, но при этом нет ни отступления, ни проигрыша”.
Автор книги, в свою очередь, отметила, что творит она начала не с детства как многие другие, а стала писать в 17-18 лет.: “Написать книгу, было тайной мечтой, которую я не смела озвучить. Если многие девушки  делятся  своими мыслями, эмоциями с подругами, я в первую очередь заносила их на бумагу, и только потом делилась с остальными. Моей первей подругой, защитницей, слушательницей была бумага.”
По окончании презентации выступающие пожелали Офели Далакян новых успехов и достижений на литературном поприще.

       

Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում տեղի ունեցավ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Օֆելի Դալաքյանի «Ժամանակից ծնվածները» պատմվածքների անդրանիկ ժողովածուի շնորհանդեսը:
Շնորհավորական խոսքով ելույթ ունեցավ կենտրոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Զարուհի Հայրյանը, որը նշեց, որ Դալաքյանի պատմվածքներում արտացոլվում են նրա աշխարհայացքը, ներաշխարհը, երազանքները, հույսերը, մարդկանց հանդեպ ունեցած վերաբերմունքը: 
«Փոքրիկ փիլիսոփա». այսպես բնութագրեց գրքի հեղինակին Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցի լավագույն ուսուցիչներից մեկը` Սուսաննա Ամիրբեկյանը, ապա մանրամասնեց. «Չէի պատկերացնում, որ այսքան հետաքրքիր գաղափարներ, փիլիսոփայական մտքեր կարող էի հանդիպել նրա ստեղծագործություններում: Կարդալով գիրքը` տեսա հեղինակի աշխարհը, իրականության հետ հեղինակի շփումը, երբեմն նաև բախումը, բայց նահանջ, պարտություն չտեսա»:
Իսկ հեղինակը` Օֆելի Դալաքյանը, նշեց, որ շատ-շատերի նման մանկուց չի ստեղծագործել, այլ սկսել է գրել 17-18 տարեկանում. «Գիրք ունենալը թաքուն երազանք էր, որի մասին անգամ չէի բարձրաձայնում: Եթե շատ աղջիկներ իրենց հույզերը, մտքերը պատմում են ընկերուհիներին, ես սկզբում դրանք հանձնում եմ թղթին, հետո նոր խոսում մյուսների հետ: Իմ առաջին ընկերուհին, պաշտպանը, լսողը, թուղթն է»:
Շնորհանդեսի վերջում ելույթ ունեցողները Օֆելի Դալաքյանին մաղթեցին նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ գրական աշխարհում: