Գլխավոր էջ





Ընդունելություն /հեռավար ուսուցում/

ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ

ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ


ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ է 2024-2025 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ

 ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (ԿԱՌԱՎԱՐՈՒՄ՝ MBA)

ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ


Մագիստրատուրայի ընդունելության փաստաթղթերն ընդունվում են մինչև օգոստոսի 20-ը ներառյալ:

Մագիստրատուրայի ընդունելությունը անցկացվում է հարցազրույցի ձևով:

Տարեկան ուսման վճարը՝ 600 000 ՀՀ դրամ։

Ուսման տևողությունը 2 տարի է (ըստ ԿԳՄՍ նախարարի ս/թ հուլիսի 29-ի թիվ 958-4/2 հրամանի)։




Մագիտրատուրայի ընդունելության դիմում անհրաժեշտ է լրացնել առցանց:

Առցանց դիմում անհրաժեշտ է ներկայացնել` 
https://www.isec.am/online-admission-form հղման միջոցով:


Առցանց դիմումին անհրաժեշտ է կցել հետևյալ սքանավորված փաստաթղթերը` 

  • բարձրագույն կրթության դիպլոմ, դիպլոմի ներդիր
  • կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ (արական սեռի ներկայացուցիչների համար)
  • անձնագիր կամ նույնականացման քարտ
  • լուսանկար (3x4 չափսի):

 

Եթե ցանկանում եք դառնալ գործարար վարչարարության մասնագետ, ցանկանում եք հիմնել կամ զարգացնել սեփական բիզնեսը, սակայն դասերին հաճախելու ժամանակ չունեք, ապա այս կրթական ծրագիրը հենց Ձե՛զ համար է:

Երկամյա մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակներում ԳԿՄԿ-ն առաջարկում է լավ մշակված ասինքրոն բովանդակություն՝ 

  •  վիդեոդասախոսություններ 
  •  առցանց թեստեր և հանձնարարություններ
  •  ֆորումներ, քննարկումներ
  •  առցանց հանդիպումներ

 դասընթացները վարում են մասնագիտական և հեռավար կրթության ոլորտների արհեստավարժ մասնագետները:

Կառավարում`Գործարար վարչարարություն (հեռավար) ուսումնական պլան 

Դիմել՝ Հայաստանի Հանրապետություն,
            ք.Երևան, Մ. Բաղրամյան 24դ,
           ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն, 2-րդ հարկ, 
           հեռախոս՝ (010) 52 48 12,
           կայք՝ հttps://www.isec.am
 







Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն՝ 010-52-48-12, 060-27-06-06 հեռախոսահամարով և info@isec.am էլեկտրոնային հասցեով: