Գլխավոր էջ





Ուսանողական խորհուրդ

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի (ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ) ուսանողական խորհուրդը (ՈՒԽ) ուսանողության ներկայացուցչական, բարձրագույն, խորհրդատվական  մարմին է, որը հիմնադրվել է 2009 թվականին:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ՈՒԽ-ն  ապաքաղաքական   կառույց է, արտահայտում և պաշտպանում է ուսանողության շահերը, նպաստում նրանց կրթական, գիտական, ստեղծագործական, բարոյական և հոգևոր զարգացմանը:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ՈՒԽ-ն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ Սահմանադրությանը, «Կրթության մասին» ՀՀ օրենքին, այլ իրավական ակտերին, ԳԿՄԿ և ՈւԽ կանոնադրություններին  համապատասխան:
ՈՒԽ-ի բարձրագույն մարմինը ՈՒԽ  ժողովն է: Ժողովը վարում է ՈՒԽ-ի նախագահը:
ՈՒԽ նախագահությունը կազմված է նախագահից, փոխնախագահներից, քարտուղարից և անդամներից: Ըստ անհրաժեշտության ՈՒԽ-ի որոշմամբ կարող են ստեղծվել նաև ժամանակավոր հանձնաժողովներ: ՈՒԽ-ի նախագահը, փոխնախագահները, քարտուղարը, ՈՒԽ-ի անդամներն ընտրվում և  նախագահում են ընտրության պահից սկսած մինչև մագիստրատուրայում իրենց ուսումնառության ավարտը: 

ՈՒԽ-ի գործունեության նպատակներն ու խնդիրներն են՝

  • ապահովել ուսանողների մասնակցությունը ԳԿՄԿ-ի գործունեությանը,
  • ԳԿՄԿ-ի համապատասխան մարմինների քննարկմանը ներկայացնել մագիստրանտների կողմից բարձրացված հարցերը,
  • մասնակցել ուսումնական գործընթացի կազմակերպմանը և ուսուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակմանն ու իրագործմանը,
  • հետևել կրթական բարեփոխումների նպատակային իրականացմանը,
  • խթանել ուսանողների ստեղծագործական, հոգևոր, բարոյական և ֆիզիկական զարգացումը՝ կազմակերպելով ուսանողների ազատ ժամանցին և հանգստին առնչվող միջոցառումներ,
  • աջակցել ուսանողների սոցիալական վիճակի բարելավմանը՝ գտնելով համապատասխան կրթական ֆոնդեր և կրթության զարգացմանն աջակցող այլ հովանավորներ,
  • միջոցներ ձեռնարկել ուսանողների զբաղվածության խնդիրների լուծման ուղղությամբ՝ համագործակցելով համապատասխան գործատուների հետ,
  • հետևել ուսանողների և դասախոսների շահերը պաշտպանող կարգապահությանը:

ՈՒԽ-ն իր գործունեությունը ծավալում է՝ ելնելով վերոնշյալ նպատակներից և խնդիրներից:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ՈՒԽ-ն 2014 թ. առ այսօր  նախագահում է Ռոման Հակոբյանը:


Ուսանողական խորհրդի կանոնադրություն 

 



ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

  • Հայաստան, Երևան, 0019, Մարշալ Բաղրամյան 24դ
  • +(374 10) 568032
  • Կապվեք մեզ հետ