Գլխավոր էջ





Հրատարակչական դիզայներ

ԱՇԽԱՏԱՆՔ

Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությանն անհրաժեշտ է հրատարակչական դիզայներ:




Աշխատանքի նկարագրություն
  • մշակել կրեատիվ կոնցեպտներ

  • մշակել տպագրվող նյութերի դիզայնը

  • խմբագրել պատկերներ (շտկում, գույնի ուղղում, կոլաժ և այլն)

  • մշակել ցուցահանդեսների համար գովազդային նյութեր

  • ստեղծել դիզայնի մանրանմուշ նկարի հիման վրա

  • մշակել փաթեթներ

  • մանրանմուշի և տպագրության համապատասխանեցում
  • զբաղվել շնորհանդեսային և գովազդային նյութերի դիզայնով

Պահանջվող որակավորումներ
  • բարձրագույն կրթություն

  • 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ (աշխատանքային փորձը դիզայն ստուդիայում, գովազդային գործակալությունում, որպես դիզայներ-ձևավորող,նկարիչ-պատկերազարդող կամ տեխնիկական դիզայներ կդիտարկվի որպես առավելություն)

  • շնորհանդեսային, գովազդային նյութերի և փաթեթների դիզայնի մշակման փորձ

  • համակարգչային մասնագիտական ծրագրերի, մասնավորապես՝ Power Point, Photoshop, Adobe illustrator/Corel Draw-ի գերազանց իմացություն, 3DMax.-ի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
  • տպագրական պրոցեսի առանձնահատկությունների իմացություն
Դիմել կարելի է Ձեր ռեզյումեն hr@armtv.com էլեկտրոնային հասցեին ուղարկելու միջոցով, վերնագրում նշելով՝ «Հրատարակչական դիզայներ»: Առանց վերնագրի նամակները չեն դիտարկվելու:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 19.06.2016թ.
: