Գլխավոր էջ





Գրադարան

Գրադարան

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողների տրամադրության տակ է ՀՀ-ում ամենահարուստ գրադարաններից մեկը՝ ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանը:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հիմնարար գիտական գրադարանն իր հավաքածուների ծավալով հանրապետության խոշորագույն գիտական գրադարանն է, գիտական տեղեկատվության կենտրոն, որն իրականացնում է ինչպես ՀՀ ԳԱԱ, այնպես էլ ողջ հանրապետության գիտահետազոտական հիմնարկների և մասնագետների գրադարանամատենագիտական և գիտատեղեկատվական սպասարկումը: ՀՀ ԳԱԱ ՀԳԳ-ը հիմնադրվել է 1935 թ. ԽՍՀՄ ԳԱ Հայաստանի մասնաճյուղին (Արմֆան) կից:
ՀՀ ԳԱԱ ՀԳԳ-ը բազմապրոֆիլային գրադարան է, որի գործունեության կարևորագույն խնդիրներից են գրադարանագիտության, մատենագիտության, տեղեկատվական գիտության և գրքի պատմության բնագավառներում գիտահետազոտական աշխատանքը, հանրապետական և արտասահմանյան գրադարանների և զանազան հիմնարկների ու տեղեկատվական կենտրոնների հետ գիտական, մշակութային և տեղեկատվական կապերի իրականացումը, թվային գրադարանի մոդուլների նախագծումը և ներդրումը, գիտատեղեկատվական ոլորտի կադրերի պատրաuտումը։
Հարուստ և բազմազան է ՀՀԳԱԱ ՀԳԳ-ի ֆոնդը, որը բաղկացած է 3,026,776 գրադարանային միավորից՝ բնական, տեխնիկական և հումանիտար գիտությունների վերաբերյալ հրատարակություններից, որոնցից 863,156 օտար լեզուներով։
Գրքային այս ողջ հարստությունը  լայնորեն ի սպաս է դրված գրադարանի ավելի քան 19,000 օգտվողներին  անհատական բաժնույթի ծառայության և 3 մասնագիտացված ընթերցասրահների միջոցով: Օգտվողների սպասարկումն արդիականացնելու նպատակով ընդլայնվել է համակարգչային ցանցը:
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանը զգալի աշխատանք է կատարում արտասահմանյան գրադարանների և   զանազան հաստատությունների հետ գիտական ու մշակութային միջազգային կապերի իրականացման ուղղությամբ:
Վերջին տարիներին գրադարանը լուրջ քայլեր է ձեռնարկել իր գրադարանամատենագիտական գործունեության մեջ նոր, ժամանակակից էլեկտրոնային համակարգերի ներդրման և կիրառման ուղղությամբ՝ թվային գրադարանի ձևավորման նպատակով: Ներկայումս ՀԳԳ-ի մատենագիտական տվյալների շտեմարանում մուտքագրված է 445,516  գրադարանային միավոր:
Բոլոր շտեմարանները հասանելի են հանրությանը գրադարանի կայք էջից http://www.flib.sci.am ինտերնետային հասցեով:
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի բոլոր ուսանողները ուսումնառության տարիներին կարող են լայնորեն օգտվել Հիմնարար գիտական գրադարանի ընձեռած բոլոր հնարավորություններից ու ծառայություններից:  


Օգտվելու կանոնները

ՀԳԳ էլեկտրոնային քարտարան


Համահավաք գրացուցակ


Գրադարանային կրթություն 



ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

  • Հայաստան, Երևան, 0019, Մարշալ Բաղրամյան 24դ
  • +(374 10) 568032
  • Կապվեք մեզ հետ