Գլխավոր էջ





Քաղաքագիտության ամբիոն

Ամբիոնի վարիչ՝
Տիգրան Տոնիկի Քոչարյան,
քաղաքական գիտությունների դոկտոր

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ամբիոնը հիմնադրվել է 2004 թվականին: Ամբիոնի հիմնադրումը պայմանավորված էր արդի ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված և ներկայումս էլ տարբեր զարգացումներով շարունակվող աշխարհաքաղաքական իրողություններով, որոնք ինքնին պահանջում են երկրի քաղաքական կյանքում բանիմաց ու արհեստավարժ մասնագետների ապահովում, նման չափորոշիչներին համապատասխան հետագա կադրերի պատրաստման նախաձեռնում:


Ամբիոնի խնդիրներն են ՝

«Քաղաքագիտություն» մասնագիտությամբ պատրաստել աշխարհաքաղաքա­կան ժամանակաշրջանին ներկայացվող գիտելիքներով զինված մագիստրոսներ, ըստ առանձին հիմնահարցերի խորացնել մագիստրանտների տեսագործնական հմտություններն ու կարողությունները, մշակել քաղաքական գիտության զարգացմանը վերաբերող ռազմավարական ծրագրեր, դրանց իրագործման ուղղությամբ համատեղ աշխատանքներ կազմակերպել այլ հեղինակավոր գիտակրթական հաստատությունների և վաստակաշատ մասնագետների հետ, նախաձեռնել գիտահետազոտական գործունեություն, նպաստել տվյալ մասնագիտության կրթական գործընթացների բարելավմանը:
Հաշվի առնելով մասնագիտության միջճյուղային բնույթը՝ ամբիոնում իրականացվող գիտակրթական գործընթացներում ներգրավված են քաղաքագիտության, պատմության, իրավագիտության, սոցիոլոգիայի, հոգեբանության, տնտեսագիտության ոլորտներում բարձր որակավորում ունեցող մասնագետներ:


Մասնագիտացումը՝  քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ, քաղաքական գիտության պատմություն և տեսություն


Գիտահետազոտական աշխատանքները

Վերջին հինգ տարիներին (2010-2014 թթ.) ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը հրատարակել է 80-ից ավելի գիտական աշխատանք: 2014-15 թթ. ընթացքում ամբիոնի դասախոսների կողմից տպագրվել են 1 գիտական զեկույց, 45 հոդված, 1 ուսումնական ձեռնարկ, 2 մենագրություն:


Ամբիոնի աշխատակազմը՝
 

Տիգրան Քոչարյան քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ալեքսանդր Մանասյան փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Մանուկ Հարությունյան փիլիսոփայական գիտությունների դոկտոր
Արմեն Հովսեփյան պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Գայանե Հարությունյան հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Սասուն Սարիբեկյան աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ
Կորյուն Թորոսյան  տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ
Արուսյակ Ալեքսանյան քաղաքական գիտությունների թեկնածու
Էմիլ Օրդուխանյան քաղաքական գիտությունների թեկնածու
Հայկ Սուքիասյան քաղաքական գիտությունների թեկնածու
Գուրգեն Սիմոնյան քաղաքական գիտությունների թեկնածու
Արմեն Ասատրյան իրավաբանական գիտությունների թեկնածու
Անգելինա Գասպարյան բանասիրական գիտությունների թեկնածու
Ավագյան Արթուր քաղաքական գիտությունների թեկնածու
Անահիտ Ղուկասյան  բանասեր, դասախոս
Քրիստինե Հովհաննիսյան  քաղաքագիտության ամբիոնի համակարգող

Հեռ.`         (+374 10) 524812 (աշխ.)

Էլ. փոստ`  tigran-qocharyan@mail.ru