Գլխավոր էջ





Փիլիսոփայության ամբիոն

Ամբիոնի վարիչ`
Մանուկ Արսենի Հարությունյան
փիլիսոփայության գիտությունների դոկտոր


ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային Կենտրոնի փիլիսոփայության ամբիոնը հիմնադրվել է 2007թվականին:
Ամբիոնի հիմնադրումը հետապնդում էր երկու նպատակ: Առաջին, գիտական հեղափոխությունների նոր ալիքի պայմաններում մագիստրոսներին և ասպիրանտներին, հայցորդներին ծանոթացնել գիտության փիլիսոփայության ժամանակակից հայեցակարգերի հետ: Երկրորդ, նպաստել նրանց մտահորիզոնի ընդլայնմանը, պատկերացում տալ հումանիտար մտածողության մասին, առանց որի հնարավոր  չէ հասկանալ արագ փոխվող աշխարհը:


Ամբիոնի նպատակներն ու խնդիրները.

Ամբիոնի նպատակն է` մագիստրանտներին, ասպիրանտներին և հայցորդներին ծանոթացնել գիտության փիլիսոփայության և մեթոդաբանության հայեցակարգային սկզբունքներին, ձեռք բերել իրականությունն իմաստավորելու և աշխարհայացք ընտրելու հնարավորություն` իրենց գիտելիքների և սեփական փորձի հիման վրա:

Գիտության փիլիսոփայության դասընթացը մեզ պատկերացում է տալիս, թե ինչ է նշանակում լուծել պրոբլեմը գիտության և փիլիսոփայության մեջ: Մենք հասկանում ենք, որ փիլիսոփայությունն իր լուծումներն ունի, սակայն ի տարբերություն գիտության, այդ լուծումները պրոբլեմը չեն վերացնում, դրանք շարունակելու են մտահոգել մարդկությանը, քանի դեռ նա գոյություն ունի: Գիտության փիլիսոփայության խնդիրը, այսպիսով, ավելի շուտ ազատ, անկաշկանդ, նախապաշարումներից և դոգմատիզմից զերծ մտածելակերպի ձևավորումն է, քան պատրաստի «ճշմարտությունների» մատուցումը:

Այդ նպատակներին հասնելու համար առաջադրվել են հետևյալ խնդիրները.

  • փիլիսոփայական մտքի ազատականացման, նրա ապագաղափարականացման և ապաքաղաքականացման պայմաններում գիտության փիլիսոփայությունը դարձնել մտածողության անկանխակալ եղանակ, որից կարող են օգտվել ակադեմիական գիտության բոլոր բնագավառների մասնագետները,
  • օգնել մագիստրանտներին, ասպիրանտներին և հայցորդներին ընդլայնելու իրենց մտահորիզոնը, հաղթահարելու մասնագիտական սահմանափակությունը և դոգմատիզմը, քննականություն ցուցաբերելու այնտեղ, ուր երևույթնրն արտաքուստ ինքնին ակնհայտ ու հասկանալի են թվում,
  • գիտության փիլիսոփայության դասընթացի իմաստը քննական մտածողության, ամբողջը մասնատելու և մասերը ամբողջականության մեջ ընդգրկելու, նախապաշարումների և կարծրացած պատկերացումների հաղթահարման հետազոտական ունակության պատվաստումն է:

Ամբիոնը զբաղվում է նաև գիտության փիլիսոփայության և մեթոդաբանության, ինչպես նաև սոցիալական փիլիսոփայության հիմնախնդիրների ուսումնասիրությամբ, գիտության փիլիսոփայության նոր դասընթացի ուսումնամեթոդական ձեռնարկների և ուղեցույցների մշակման և հրատարակման գործով:


Գիտահետազոտական աշխատանքները`

Ամբիոնի գիտահետազոտական առաջատար թեման է` «Օտարման համընդհանրական պրոբլեմը ժամանակակից հասարակություններում»:

Միայն 2013-2015 թթ. ամբիոնի վարիչ Մանուկ Ա. Հարությունյանը, վերոնշյալ թեմայով հրատարակել է մեկ ծավալուն մենագրություն (648 էջ), 10 գիտական հոդված Հայաստանում և արտերկրում: Հրատարակության է պատրաստ «Իշխանության լեգիտիմության արևմտյան տեսություններ» ուսումնամեթոդական ձեռնարկը:


Հեռ.՝ 060623520 (392) (աշխ)



ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

  • Հայաստան, Երևան, 0019, Մարշալ Բաղրամյան 24դ
  • +(374 10) 568032
  • Կապվեք մեզ հետ