Գլխավոր էջ





Սոցիալական մանկավարժություն

Ամբիոնի վարիչ՝
Հայկ Հմայակի Պետրոսյան,
մանկավարժական գիտությունների դոկտոր, 
պրոֆեսոր

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի մանկավարժության և սոցիոլոգիայի ամբիոնը հիմնադրվել է 2009 թվականին: Ամբիոնի հիմնադրումը պայմանավորված էր հասարակական կյանքի տարբեր ոլորտներում և կրթության համակարգի տարբեր աստիճաններում գիտամանկավարժական   գործունեություն ծավալելու ընդունակ, մանկավարժական և սոցիոլոգիական հետազոտական կարողություններով օժտված մանկավարժության մագիստրոսներ պատրաստելու անհրաժեշտությամբ:


Ամբիոնի խնդիրներն են՝  


«Մանկավարժություն և սոցիոլոգիա»  մասնագիտությամբ մագիստրոսի որակավորման աստիճանով մասնագետներ պատրաստել, մշակել և ներդնել հիշյալ մասնագիտությամբ մասնագետ-կադրերի պատրաստման կրթական ծրագրեր, ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաներ, իրականացնել գիտամանկավարժական հետազոտություններ, նպաստել մասնագիտական ոլորտում միջազգային գիտակրթական համագործակցությանը, արդիականացնել կրթության բովանդակությունը, մշակել և հրատարակել դասագրքեր, ուսումնամեթոդական ձեռնարկներ և ուղեցույցներ:
Ամբիոնում դասավանդվող առարկաների ուսուցումն իրականացվում է կրթության, գիտության,  հասարակագիտական ոլորտներում  բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից: Ամբիոնի կողմից իրականացվում են մասնագիտական վերապատրաստումներ և  որակավորման բարձրացման դասընթացներ:


Մասնագիտացումը՝   սոցիալական մանկավարժություն


 Գիտահետազոտական աշխատանքները

Վերջին հինգ տարիներին ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը հրատարակել է գիտական երկու մենագրություն, երեք ուսումնական ձեռնարկ և ուսումնամեթոդական ութ աշխատություն:
Ուսանողների գիտական աշխատանքները տպագրվել են Սանկտ-Պետերբուրգի գիտական հանդեսներում և ժողովածուներում:
Ամբիոնի դասախոսներն ակտիվորեն մասնակցում են հանրապետական, տարածաշրջանային, միջազգային տարբեր գիտաժողովների, սեմինարների, գիտական լայն հանրությանն են ներկայացնում իրականացրած գիտահետազոտական աշխատանքների արդյունքները և կիրառում գործնականում:
Ամբիոնի գիտական առաջատար թեման է՝ «Ուսուցման արդյունավետ տեխնոլոգիաները բարձրագույն կրթության ոլորտում»:


 Ամբիոնի աշխատակազմը՝
 

 Հայկ Պետրոսյան մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Արմեն Սահակյան  սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Վահան Մելիքսեթյան   մանկավարժական գիտությունների թեկնածու
Լաուրա Մելիքյան  մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ
Նարինե Վարդանյան  բանասիրական գիտությունների թեկնածու
Նարինե Պետրոսյան  դասախոս
Էվա Գեղամյան  դասախոս
Անի Նազարյան  դասախոս               

Հեռ.`  (+374 60) 623597

Էլ. փոստ`
 
hahapet@rambler.ru