Գլխավոր էջ





Հայոց լեզվի և գրականության ամբիոն

Ամբիոնի վարիչ՝
Ավիկ Վիգենի Իսահակյան,
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի հայոց լեզվի և գրականության ամբիոնը հիմնադրվել է 2012 թվականին:
Ամբիոնի հիմնադրումը պայմանավորված էր հասարակական կյանքի տարբեր ոլորտներում և կրթության համակարգի տարբեր աստիճաններում «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության խոր իմացությամբ մասնագետներ պատրաստելու անհրաժեշտությամբ:


Ամբիոնի խնդիրներն են՝

«Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ մագիստրոսի որակավորման աստիճանով մասնագետներ պատրաստել, մշակել և ներդնել հիշյալ մասնագիտությամբ կրթական  ծրագրեր, իրականացնել գիտական հետազոտություններ, նպաստել մասնագիտական ոլորտում միջազգային գիտակրթական համագործակցությանը, մշակել և հրատարակել դասագրքեր, ուսումնամեթոդական ձեռնարկներ և ուղեցույցներ:
Ամբիոնում դասավանդվող առարկաների ուսուցումն իրականացվում է կրթության, գիտության, հասարակագիտական ոլորտներում բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից:


Մասնագիտացումը՝ բանասիրություն


Գիտահետազոտական աշխատանքները

Վերջին չորս տարիներին ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը հրատարակել է գիտական 2 մենագրություն և բազմաթիվ գիտական հոդվածներ:
Ամբիոնի դասախոսներն ակտիվորեն մասնակցում են հանրապետական, տարածաշրջանային և միջազգային տարբեր գիտաժողովների, սեմինարների, գիտական լայն հանրությանն են ներկայացնում իրականացրած գիտահետազոտական աշխատանքների արդյունքները և կիրառում գործնականում:
Ամբիոնի գիտական առաջատար թեման է «Հայոց լեզվի և գրականության պահպանումը, տարածումը և զարգացումը»:


Ամբիոնի  աշխատակազմը՝

Ավիկ  Իսահակյան բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Զավեն Ավետիսյան բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Վլադիմիր Կիրակոսյան              բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր                                  
Զարուհի Հայրյան բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
Նվեր Սարգսյան բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
Սիրանուշ Մարգարյան բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
Արքմենիկ Նիկողոսյան բանասիրական գիտությունների թեկնածու
Նարինե Վարդանյան բանասիրական գիտությունների թեկնածու
Հրաչյա Սարիբեկյան բանասիրական գիտությունների թեկնածու
Տիգրան Սիրունյան բանասիրական գիտությունների թեկնածու
Քրիստինե Հովհաննիսյան բանասեր, դասախոս
Հասմիկ Ադամյան բանասեր, դասախոս
Ռուզաննա Քերոբյան ինժեներ-սիստեմատեխնիկ

Հեռ.` (+374 10) 524812 

Էլ. փոստ`
  litinst@mail.ru

 

 



ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

  • Հայաստան, Երևան, 0019, Մարշալ Բաղրամյան 24դ
  • +(374 10) 524812
  • Կապվեք մեզ հետ