Գլխավոր էջ





Վարկային մասնագետ


«Արդշինբանկ» ՓԲԸ-ի քաղաք Մասիսի մասնաճյուղում անհրաժեշտ է վարկային մասնագետ:





Աշխատանքի նկարագրություն
  • Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան ոսկու վարկերի վերաբերյալ հաճախորդին տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում,
  • Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան` ոսկու վարկ ստանալու նպատակով Բանկի դիմած հաճախորդի փաստաթղթերի ընդունում և ստուգում,
  • Ոսկյա իրերի ստուգման և ընդունման գործընթացին մասնակցություն և դրա վերահսկում` համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջների,
  • Ոսկու գրավով ապահովված վարկերի պայմանագրերի ձևավորում, ստորագրման և կնքման ապահովում` ըստ Բանկի ներքին իրավական ակտերով, այլ որոշումներով և հրամաններով սահմանված կարգի,
  • Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան վճարային քարտերի վաճառքի և սպասարկման հետ կապված այլ գործառույթների իրականացում,

Պահանջվող որակավորումներ

  • բարձրագույն կրթություն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
  • Վերջին 3 տարիների ընթացքում առնվազն 3 ամսվա փորձ ֆինանսաբանկային (նախընտրելի է վարկավորման և (կամ) վաճառքների ուղղվածությամբ) ոլորտում,
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզվի լավ իմացություն,
  • MS Office, LSoft կամ համանման ծրագրերի իմացություն:

Ցանկացողները կարող են իրենց դիմում-հարցաթերթիկները (ձևը առկա է նաև www.ardshinbank.am ինտերնետային կայքի ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ բաժնում) ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am , ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ կամ Մասիս մասնաճյուղ:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 24.06.2016թ.