Գլխավոր էջ





Վերապատրաստում. ինչպես գրել միջազգային կրեդիտային շարժունության ծրագիր

Դեկտեմբերի 12, 2016

Ս.թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը վերապատրաստում անցկացրեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ամբիոնների վարիչների և միջազգայնացման պատասխանատուների հետ: Վերապատրաստման թեման էր էրազմուս+ K1 գործողություն միջազգային կրեդիտային շարժունության ծրագիրը և այդ ծրագրին դիմելու ձևերը:
Վերապատրաստման ընթացքում մանրամասն քննարկվեցին միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի առանձնահատկու-թյունները, գնահատման չափանիշները, ինչպես նաև միջազգային կրեդիտային շարժունության երկու ծրագրերի օրինակով ներկայացվեցին ծրագրի որակական հարցերին պատասխանելու առանձնահատկությունները:
Վերապատրաստման բոլոր մասնակիցներին տրամադրվեցին 2016 թ. նոյեմբերի 28-29-ին Կիևում եվրոպական բուհերի հետ ձեռք բերված կոնտակտները և պայմանավորվածությունները: