Գլխավոր էջ





ՀՀ խոշորագույն գործատուները հանդիպեցին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողների հետ

Դեկտեմբերի 11, 2017

Գիտակցելով կրթության դերը հանրապետության տնտեսության զարգացման, գործատու կազմակերպությունների մրցունակության բարձրացման գործում, ուսումնական հաստատության և աշխատաշուկայի կապի ամրապնդման, առաջարկ-պահաջարկ համապատասխանելիության,ուսումնական հաստատություն-գործատու համագործակցության զարգացման, աշխատաշուկայում երիտասարդների արագ ինտեգրման անհրաժեշտությունը՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի շրջանավարտների հետ կապերի և զբաղվածության բաժինը «Կարիերայի կառուցման հմտությունները» ծրագրի շրջանակներում ս.թ.-ի դեկտեմբերի 8-ին կազմակերպել էր մեծ հանդիպում ՀՀ խոշորագույն գործատուների հետ: Շրջանավարտների հետ տարվող աշխատանքների և զբաղվածության բաժնի պետ Ազա Շահազիզյանի խոսքերով նմանօրինակ հանդիպումներն անչափ կարևոր են լավագույն մասնագիտական կրթություն ապահովելու համար և հետագայում նաև մեր հանրապետության կադրային դարբնոցը համալրելու նպատակով: Ծրագրի շրջանակներում նախապես ընտրված ԳԿՄԿ տարբեր բաժինների 80 լավագույն ուսանողներին ներկայացվել էին կարիերայի կառուցման հմտությունները, գործատուին դիմելու էթիկայի նորմերը, ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակներ կազմելու հմտությունները, իսկ վիճակահանության սկզբունքով 2minds ընկերության կողմից 2 ուսանողի հնարավորություն ընձեռվեց անվճար հիմունքներով նկարել վիդեո CV տարբերակներ: Ամփոփիչ հանդիպման ժամանակ գործատուների հետ քննարկվեցին արդի աշխատաշուկայի մասնագիտական պահանջները և պահանջվող մասնագիտությունների ցանկը, գործատուները հերթականությամբ ներկայացրին իրենց կադրային քաղաքականությունը, տվյալ կազմակերպություններում աշխատանքի անցնելու հեռանկարներն ու առաջարկները: ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն ՝ ի դեմս տնօրեն Ալբերտ Սարգսյանի, շնորհակալագրեր հանձնեց ներկա գործատուներին և մի քանիսի հետ կնքվեցին փոխհամագործակցության համաձայնագրեր՝ հետագայում ավելի ամրապնդելու ԲՈՒՀ-գործատու շարունակական կապը: Ծրագրի բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր: