Գլխավոր էջ





Կայացավ որակի ապահովման 4-րդ ֆորումը

Ապրիլի 18, 2018

Սույն թվականի ապրիլի 16-17-ին Մ. Մաշտոցի անվան Մատենդարանում անցկացվեց կրթության որակի ապահովման 4-րդ ֆորումը, որի կազմակերպիչը ՀՀ որակի ապահովման ազգային կենտրոնն է: Այս տարի ֆորումը ոլորտի շահակիցներին համախմբել էր «Կրթություն և մասնագետ. մասնագիտական կրթությունն այսօր և վաղը» թեմայով քննարկման շուրջ։ Միջոցառման շրջանակներում տեղի ունեցան աշխատաժողովներ և պանելային ներկայացումներ, որոնց ընթացքում քննարկվեցին մասնագիտական կրթական համակարգի արդյունավետության բարձրացման խնդիրները և իրականացվող բարեփոխումները, բուհ-գործատու համագործակցության խթանման հիմնահարցերը: Ֆորումին մասնակցում էին հայաստանյան և միջազգային փորձագետներ, պետական և մասնավոր բուհերի ու քոլեջների ներկայացուցիչներ, կրթության որակի ապահովմամբ շահագրգիռ մասնագետներ: