Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ Նախագահության այցը ԳԿՄԿ առցանց տեսակոնֆերանսների դահլիճ

Հունվարի 31, 2015

ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն»-ի «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի ֆինանսավորմամբ հեռավար կրթության ամփոփիչ սեմինարի շրջանակներում տեղի ունեցավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության այցը ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ առցանց տեսակոնֆերանսների դահլիճ ՀՀ ԳԱԱ Պրեզիդենտ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Ալբերտ Սարգսյանը ներկայացրեց Գիտակրթական միջազգային կենտրոնի գործունեությունը, հիմնական ձեռքբերումները և նվաճումները, այնուհետև անդրադարձավ հեռավար ծրագրի իրականացմանը և արդյունքներին:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ՏՏ բաժնի ղեկավար Արմեն Սարգսյանը ներկայացրեց առցանց տեսակոնֆերանսների դահլիճի տեխնիկական հնարավորությունները on-line ռեժիմով դասախոսությունների և գիտաժողովների կազմակերպման ուղղությամբ` ներգրավելով արտասահմանյան գիտահետազոտական և ուսումնական հանրահայտ կենտրոնների ճանաչված մասնագետների: 
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Արտաքին կապերի բաժնի ղեկավար Արուսյակ Հարությունյանը ներկայացրեց հեռավար ուսուցման հարթակը, հեռավար դասընթացների կառուցվածքը, ինչպես նաև ներկայացվեց ուսանողների հարցման արդյունքները, մասնավորապես՝ ուսանողների կարծիքները և առաջարկները հեռավար կրթության և դասընթացների վերաբերյալ:
ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները և պրեզիդենտ Ռադիկ Մարտիրոսյանը բարձր գնահատեցին հեռավար կրթության ոլորտում կենտրոնի կատարած աշխատանքները և հեռավար կրթության ընձեռած հնարավորությունները