Գլխավոր էջ





Հեռավար մագիստրոսական կրթությունը՝ մշտադիտարկման կենտրոնում

Հունիսի 19, 2017

Հունիսի 14-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների մշտադիտարկման առարկան էր Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագիրը: Ծրագրի ղեկավար Թերեզա Խեչոյան և ծրագրի համակարգող Արուսյակ Հարությունյանը ներկաներին ծանոթացրին ՆՄՀ շրջանակներում «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» դրամաշնորհային ծրագրի ընթացիկ աշխատանքներին: Դրամաշնորհային ծրագրի իրականացումը մեկնարկել է 2015 թվականի դեկտեմբերին և միտված է ՀՀ-ում հեռավար կրթության ներդրմանն ու զարգացմանը, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) կիրառմամբ մագիստրոսական կրթության հասանելիության ապահովմանը: Սույն թվականի հունիսին ավարտվում է դրամաշնորհային ծրագրի երրորդ փուլը: Կողմերը փաստեցին, որ ծրագրային փուլով նախատեսված գործողությունների մի մասը, ինչպիսիք են՝ հեռավար ուսուցման հարթակի թարգմանությունը, մասնակցությունը Կրթություն և կարիերա էքսպոյին ու տպագրական փաթեթի իրագործումը, արդեն իսկ ավարտվել են: Արդյունքում արդեն իսկ լույս է տեսել հեռավար ուսուցման կազմակերպումն ու իրականացումը կանոնակարգող փաստաթղթերի ժողովածուն, տպագրվել են ծրագրի բուկլետները: Դեռևս ընթացքի մեջ են պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստում տեղական փորձագետների կողմից և պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից հեռավար դասընթացների կառուցում: ՀՀ ԿԳՆ են ներկայացվել փաստաթղթերը՝ հեռավար ուսուցման կազմակերպման և իրականացման նպատակով համապատասխան կրթական ծրագրի իրականացման լիցենզիա ստանալու համար և համատեղ դիպլոմի ձևաչափի և համապատասխան ներդիրի /հավելված/ի ձևաչափի հաստատման նպատակով: Հանդիպման ընթացքում քննարկվեցին դրամաշնորհային ծրագրով նախատեսված հետագա աշխատանքների և գործընթացների կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր:
Հավելենք, որ դրամաշնորհային ծրագրի իրականացումը միտված է ՀՀ-ում հեռավար ուսուցման հիմքերի ամրապնդմանն ու հեռավար ուսուցման ազգային համակարգի զարգացմանը և ինտեգրմանը: