Գլխավոր էջ





ՈԱԱԿ-ը շահակիցների հետ քննարկում է ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի արդյունավետությունը

Դեկտեմբերի 21, 2017

Սույն թվականի դեկտեմբերի 19-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում հրավիրվել էր քննարկում 2015-2017թթ․ հավատարմագրված բուհերի ներկայացուցիչների հետ: Քննարկմանը մասնակցում էր նաև ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կրթության որակի ապահովման բաժնի պետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարինե Վարդանյանը: Պարբերաբար իրականացվող գնահատման նպատակն է վեր հանել առկա խնդիրները և բարելավել որակի ապահովման գործընթացները ՀՀ-ում։ Բարձրաձայնվեցին խնդիրներ, որ հավատարմագրման գործընթացում նկատել էին բուհերի ներկայացուցիչները, ապա արվեցին առաջարկություններ հավատարմագրման կազմակերպչական գործընթացի բարելավման ուղղությամբ: