Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ բարելավման պլանի քննարկում

Ապրիլի 7, 2017

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կրթության որակի ապահովման բաժնի և ուսումնական մասի համատեղ նախաձեռնությամբ ս/թ մարտի մարտի 22-ին տեղի ունեցավ ամբիոնի վարիչների և ստորաբաժանումների ղեկավարների ընդլայնված նիստ: Օրակարգում ընդգրկված էր 9 հարց /Օրակարգը կցվում է/:

Նիստի հիմնական թեման՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ բարեփոխումների պլանի ներկայացումն ու քննարկումն էր: ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ կրթության որակի ապահովման բաժնի պետ, բ.գ.թ. Նարինե Վարդանյանը մանրամասն ներկայացրեց բարեփոխումների պլանը՝ ըստ չափանիշների, առաջիկա 2017 թ. ընթացքում նախատեսված  գործողությունները, անելիքներն ու պատասխանատուներին: Ապա քննարկման դրվեց ամբիոններում որակի ապահովման պատասխանատուներ նշանակելու հարցը: Որոշվեց, որ յուրաքանչյուր ամբիոն առաջիկա նիստում կքննարկի ամբիոնում կրթության որակի ապահովման պատասխանատու ունենալու հարցը և թեկնածուի տվյալները կներկայացնի ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ՈԱ բաժին: ՈԱ բաժինն էլ իր հերթին կկազմակերպի հանդիպումներ ամբիոնային ՈԱ պատասխանատուների հետ, ապա կանցկացնի վերապատրաստումներ ՈԱ պատասխանատուների համար՝ որակի ապահովման գործընթացը ԳԿՄԿ ամբիոններում առավել արդյունավետ կազմակերպելու և հնարավորինս շատ շահակիցների հասանելի դարձնելու նպատակով:

   



ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

  • Հայաստան, Երևան, 0019, Մարշալ Բաղրամյան 24դ
  • +(374 10) 524812
  • Կապվեք մեզ հետ