Գլխավոր էջ





Հանդիպում ԳԿՄԿ անձնակազմի հետ

Ապրիլի 10, 2018

Ս.թ. ապրիլի 9-ին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի նախաձեռնությամբ ԳԿՄԿ վարչական անձնակազմը հանդիպեց Էրազմուս+ դասախոսների շարժունությամբ Հայաստան ժամանած Լեհաստանի Դաբրովա Գուրնիչա համալսարանի Անվտանգության և ճգնաժամի կառավարման դեպարտամենտի ղեկավար Պաուլինա Պոլկոյի հետ, որը ներկայացրեց Դաբրովա Գուրնիչա համալսարանը, առաքելությունը, միջազգայնացման գործընթացը և մասնագիտությունները: Կողմերը քննարկեցին ապագա համագործակցության ուղիները և համատեղ ծրագրերի իրականացման տարբերակները:

Դաբրովա Գուրնիչա համալսարանի մասին մանրամասները՝ տես կից ֆայլում: