Գլխավոր էջ





Էրասմուս+ կրեդիտային շարժունության նոր ծրագրի մեկնարկ

Հուլիսի 14, 2017

Ս. թ. հուլիսի 11-ին տեղի ունեցավ Ֆրանսիայի Փոլ Սաբատիեի (Տուլուզ 3) համալսարանի հետ նոր Էրասմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի մեկնարկային հանդիպումը ՀՀ ԳԱԱ նախագահությունում՝ ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանի գլխավորությամբ: ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնից և ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտից բացի՝ 2017-2019 թթ. նոր ծրագրի կոնսորցիումի անդամ է նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրով նախատեսված գործողությունները, մշակվեցին քայլեր՝ ծրագրի առավել հարթ և բարեհաջող ընթացքն ապահովելու, «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտությամբ սովորող ուսանողների ընտրությունն ու նրանց գնահատման չափանիշները հստակեցնելու, մագիստրոսական կրթական ծրագրերը ներդաշնակեցնելու ուղղությամբ:




ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

  • Հայաստան, Երևան, 0019, Մարշալ Բաղրամյան 24դ
  • +(374 10) 524812
  • Կապվեք մեզ հետ