Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ պատվիրակությունը՝ Տուշայի համալսարանում

Մայիսի 24, 2017

Էրազմուս+ կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ և Տուշայի համալսարանի միջև իրականացվող Erasmus+ KA107 շարժունության ծրագրով ս/թ մայիսի 22-ից ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ պատվիրակությունը այցով գտնվում է Տուշայի համալսարանում (Իտալիա): Այցելության հիմնական նպատակը ծանոթությունն է համալսարանի Կենսաբանական, ագրոպարենային և անտառային համակարգերի նորարարության դեպարտամենտի հետ (DIBAF): Մասնակիցներն այցելեցին դեպարտամենտի վարչական գրասենյակ, ծանոթացան նրա գործառույթներին և կրթության կազմակերպման ձևերին: Դեպարտամենտը ձևավորվել է ագրարային և բնական գիտությունների ֆակուլտետների վերակազմավորման արդյունքում և ներկայումս ինքնավար է բակալավրիական և մագիստրոսական կրթության կազմակերպման գործընթացում:
Այնուհետև մեր պատվիրակությունն այցելեց Սարքավորումների մեծ կենտրոն, որտեղ ծանոթացավ մասնավորապես շրջակա միջավայրի աղտոտման փորձաքննության ընթացակարգերին. եղավ հեղուկային քրոմատոգրաֆիայի լաբորատորիայում՝ ծանոթանալու սննդամթերքում մնացորդային նյութերի փորձաքննության ժամանակակից մեթոդներին, գենետիկայի, մոլեկուլային և բջջային կենսաբանության լաբորատորիայում՝ ուսումնասիրելու գենետիկ մուտացիաների բացահայտման արդի խնդիրները, որից հետո այցելեց սննդագիտության միջառարկայական նորակազմ լաբորատորիա, որի մեկ մասը արտադրական է, իսկ մյուս մասը նախատեսված է սննդի քիմիական փորձաքննություն իրականացնելու համար: