Գլխավոր էջ





ՏՏ կիրառումը դասավանդման գործընթացում՝ փորձի ներկայացում Թբիլիսիում

Մայիսի 19, 2017

Սույն թվականի ապրիլի 20-21-ը Թբիլիսիում տեղի ունեցավ Սևծովյան համալսարանի Կրթության և հումանիտար գիտությունների ամբիոնի կողմից կազմակերպված 7-րդ միջազգային հետազոտական գիտաժողովը կրթության, լեզվի և գրականության ոլորտում: Գիտաժողովը արծարծում էր այնպիսի թեմաներ, ինչպիսիք են լեզվաբանությունը, անգլերենի դասավանդման մեթոդաբանությունը, ՏՏ կիրառումը դասավանդման գործընթացում և այլն:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ, անգլերենի դասախոս Արուսյակ Հարությունյանը համատեղ զեկույցով հանդես եկավ «Առցանց դասավանդում՝ նու՞յնն է, ինչ ավանդական դասավանդումը» և «Իրավաբանական անգլերենի առցանց դասավանդումից քաղված դասեր» արդիական թեմաներվ:
Գիտաժողովի ընթացքում ներկայացված նյութերը, որոնք հետազոտական աշխատանքի արգասիք են, հրատարակվելու են գիտաժողովի ժողովածուի տեսքով: