Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ամբիոնների վարիչները քննարկեցին ծրագրային հավատարմագրման հիմնահարցերը

Դեկտեմբերի 19, 2017

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի կրթության որակի ապահովման բաժնի նախաձեռնությամբ Կենտրոնում կազմակերպվեց հանդիպում-քննարկում ՀՀ որակի ապահովման ազգային կենտրոնի ՈԱԱԿ շահակիցների հետ կապերի պատասխանատու Լիլիթ Զաքարյանի և ԳԿՄԿ ամբիոնների վարիչների հետ: Քննարկման հիմնական և առանցքային թեման՝ բուհերին սպասվող մասնագիտական կրթական ծրագրերի հավատարմագրման հարցն էր:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ որակի ապահովման բաժնի պետ Նարինե Վարդանյանը ներկայացրեց հարցի ներկայիս դրվածքը և ծրագրային հավատարմագրման ժամանակակից միտումները: Ծրագրային հավատարմագրման նախնական չափանիշների և չափորոշիչների մասին խոսեց ՈԱԱԿ ներկայացուցիչ, ՈԱԱԿ շահակիցների հետ կապերի պատասխանատու Լիլիթ Զաքարյանը: Վերջինս ներկայացրեց ծրագրային հավատարմագրման ընդհանուր պահանջները: Հնչեցին բազմաթիվ հարցեր, քննարկվեցին մի շարք առանձնահատկություններ, որ հատուկ է հատկապես գիտությունների ազգային ակադեմիային և ակադեմիական մագիստրատուրային, հարցերի մի ամբողջ խումբ նախատեսվեց հետագա քննարկումների համար:
Այս հանդիպումը կրում էր ճանաչողական բնույթ: ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ կրթության որակի ապահովման բաժինը նախատեսում է այսօրինակ հանդիպում-քննարկումները դարձնել պարբերական: