Գլխավոր էջ





ԳԿՄԿ-ի և Տուշայի համալսարանի կապերն ամրապնդվում են

Մայիսի 26, 2017

Էրազմուս+ կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ և Տուշայի համալսարանի միջև իրականացվող Erasmus+ KA107 շարժունության ծրագրով ս/թ մայիսի 22-ից ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ պատվիրակությունը այցով գտնվում է Տուշայի համալսարանում (Իտալիա):
Ս/թ մայիսի 24-ին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը հանդիպեց Տուշայի համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի պետ Կառլո Կոնտարդոյին: Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին ներկայիս Erasmus+ KA107 շարժունության ծրագիրը, ինչպես նաև որոշեցին ամրապնդել և խորացնել երկու համալսարանների միջև առկա կապերը՝ մեկնարկելով կրկնակի դիպլոմով ծրագրեր ստեղծելու աշխատանքները՝ առնվազն երեք մասնագիտությունների գծով:
ԳԿՄԿ պատվիրակությունը հանդիպեց նաև Տուշայի համալսարանի հավատարմագրման աշխատանքները համակարգող դր. Կապուանիին, որը ներկայացրեց Տուշայի համալսարանի փորձը՝ հավատարմագրման գործընթացում, և պատասխանեց մասնակիցների հարցերին: