Գլխավոր էջ





Քննարկվում են իրանական համալսարանների հետ համագործակցելու հնարավորությունները

Դեկտեմբերի 22, 2017

Ս.թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն հյուրընկալեց իրանական պատվիրակությունը՝ Իրանի Ուրմիայի համալսարանի արտաքին կապերի վարչության պետ Նասեր Աղի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հետագա համագործակցության հնարավորությունները և գիտության և կրթության ոլորտում իրանական համալսարանների հետ, ինչպես նաև համագործակցության հուշագիր կնքվեց Ուրմիայի համալսարանի հետ: Կողմերը որոշում կայացրեցին եռամսյա ժամկետում կնքել առավել մանրամասն համագործակցության համաձայնագիր: