Գլխավոր էջ





Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն

Սեպտեմբերի 20, 2017

ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Գիտակրթական Միջազգային Կենտրոնի մագիստրանտ-շրջանավարտների համար վերջապես եկավ այնքան սպասված օրը: Երկու տարվա ուսումնառությունից հետո, նրանց տրվեց մագիստրոսի դիպլոմներ, որն էլ կհանդիսանա հայաստանյան և միջազգային շուկային արագ ինտեգրվելու երաշխիքը:
Դիպլոմների շնորհման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Նիստերի դահլիճում: Մագիստրանտներին շնորհավորելուց հետո ամբիոնի վարիչները շրջանավարտներին հանձնեցին իրենց վաստակած դիպլոմները: Շնորհակալական խոսքով հանդես եկան նաև լավագույն շրջանավարտները: Նրանց ողջունելու էին եկել տարբեր հյուրեր, երաժիշտներ, կիթառահրներ և երգիչներ: Չնայած հետբուհական կրթության ուսումնառության կարճ տևողությունից՝ Կենտրոնի ուսանողներին հաջողվում է հաստատել ջերմ , ընկերական հարաբերություններ միմյանց հետ: Պաշտոնական արարողակարգից հետո ջերմ մթնոլորտը շարունակվում էր նաև բակում: Ուսանողները մագիստրոսի հագուստներով լուսանկարվում և ջերմ բարեմաղթանքներ էին փոխանցում միմյանց:






ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

  • Հայաստան, Երևան, 0019, Մարշալ Բաղրամյան 24դ
  • +(374 10) 524812
  • Կապվեք մեզ հետ