Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը պայմանագիր է կնքել AMADEUS ընկերության հետ

Հունիսի 12, 2014

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը 2014թ. սկզբին պայմանագիր է կնքել զբոսաշրջության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող AMADEUS ընկերության հետ, որը հիմնադրվել է 1987թ.: Նրա կենտրոնական գրասենյակը գտնվում է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում, իսկ պրոցեսինգային կենտրոնը Գերմանիայի Էրդինգ քաղաքում: Ընկերությունը աշխարհում ունի հինգ տարածաշրջանային կենտրոններ, որտեղ աշխատում է ավելի քան 8900 մարդ: 
Համակարգը ապահովում է ավիատոմսերի, հյուրանոցների, ավտոմեքենաների վարձակալության ամրագրում: 
AMADEUS ցանցի միջոցով հնարավորություն է ընձեռնվում մուտք գործել շուրջ 104 հազար տուրիստական ընկերությունների, 36 հազար տարբեր ավիաընկերությունների ավիատոմսերի ամրագրման և վաճառքի համակարգեր, ինչպես նաև ստանալ ամբողջ աշխարհի ավիաընկերությունների չվերթներում առկա տեղերի քանակի 95%-ի վերաբերյալ տեղեկատվություն: 
Գիտակրթական կենտրոնը համագործակցության վերաբերյալ պայմանագիր է կնքել AMADEUS-ի՝ Ռուսաստանի Դաշնության կենտրոնի հետ, որի շնորհիվ տուրիզմի կառավարում բաժնի ուսանողները հնարավորություն են ստացել մուտք գործել AMADEUS համակարգ` ծրագրով աշխատելու համար: Միաժամանակ Կենտրոնի աշխատակիցներ և դասախոսներ՝ տ.գ.թ Արմեն Սարգսյանը, բ.գ.թ. դոցենտ Զարուհի Հայրյանը, տ.գ.թ. Գոհար Պողոսյանը, Նելլի Հովհաննիսյանը, Գայանե Մինասյանը մասնակցել են վերապատրաստման դասընթացների և ստացել համապատասխան հավաստագրեր AMADEUS ծրագրով աշխատելու վերաբերյալ:


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

  • Հայաստան, Երևան, 0019, Մարշալ Բաղրամյան 24դ
  • +(374 10) 524812
  • Կապվեք մեզ հետ