Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկան Նաիրա Հակոբյանը իններորդ միջազգային միջդիսցիպլինար հետազոտություններին նվիրված կոնֆերանսին


2018 թվականի ապրիլի 4-ն և 5-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Ջերսիի Միջդիսցիպլինար հետազոտությունների կենտրոնում տեղի ունեցավ Իններորդ միջազգային միջդիսցիպլինար հետազոտություններին նվիրված կոնֆերանսը, որտեղ պլենար նիստում զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նաիրա Հակոբյան: Զեկուցման թեման էր՝ «Անձի հոգեբանական ռեսուրսները արտակարգ իրավիճակներում: Նաիրա Հակոբյանը ընդգրկված է Իններորդ միջազգային միջդիսցիպլինար հետազոտություններին նվիրված կոնֆերանսի գիտական խորհրդի կազմում: