Գլխավոր էջ





Լույս է տեսել հեռավար ուսուցման կազմակերպումն ու իրականացումը կանոնակարգող փաստաթղթերի ժողովածուն

Հունիսի 15, 2017

Լույս է տեսել հեռավար ուսուցման կազմակերպումն ու իրականացումը կանոնակարգող փաստաթղթերի ժողովածուն, որն ամփոփում է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում «Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում մշակված փաստաթղթերը, որոնք ընդգրկում են հեռավար կրթության իրականացման մեթոդաբանական ուղեցույցը, ուսումնական գործընթացի կազմակերպման կարգը, որակի ապահովման ներբուհական չափանիշները, համատեղ դիպլոմների շնորհման կարգը, հեռավար ուսուցման հարթակի տեղեկատվական բազայի օգտագործման կարգը:
Դրամաշնորհային ծրագրի հիմնական նպատակն է «Գործարար վարչարարություն» մագիստրոսական կրթական ծրագրի կազմակերպումը հեռավար ձևով՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի համատեղ դիպլոմների շնորհմամբ:
Ժողովածուն նախատեսված է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի վարչական և պրոֆեսորադասախոսական կազմերի, ինչպես նաև ուսանողների համար: Այն հասցեագրված է նաև հեռավար կրթության իրականացման հարցերով հետաքրքրված ուսումնական հաստատություններին: Ժողովածուի օրինակները հասանելի են ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանում, Հայաստանի ազգային գրադարանում և ՀՀ ՊԿԱ գրադարանում: