Գլխավոր էջ





7 Նմբ

«Կարիերայի կառուցման հմտությունները» թեմայով դասընթացներ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողների համար

Նոյեմբերի 7, 2017

Հարգելի ուսանողներ,

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ


Առաջին անգամ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ կարիերայի բաժինը նախատեսում է հանդիպումների և դասընթացների շարք գործատուների և մագիստոսների մասնակցությամբ: Սիրով տեղեկացնումենք, որ 23. 11.2017թ-ից մեկնարկելու է «Կարիերայի Կառուցման Հմտություննրը» թեմայով ծրագիրը: Ծրագիրը բաղկացաց է 4 հանդիպումներից:Հանդիպումների ընթացքում խոսվելու է ուսանողական լիդերության և կարիերայի զարգացման միջև առկա անմիջական կապի, «լիդեր» հասկացության ընկալումների մասին: Ներկայացվելու է գործատուին ճիշտ ներկայանալու էթիկայի կանոնները: Տեսագործնական դասընթացի միջոցով ուսանողները կսովորեն նաև ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակներ կազմելու հմտությունները: Ծրագրի ավարտին մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպել մասնավոր և պետական ոլորտի գործատուներին, ծանոթանալ կազմակերպությունների գործունեությանը, կադրային քաղաքականությանը: Ծրագրում ընդգրկված գործատուները ԳԿՄԿ մագիստրոսների և շրջանավարտների ներկայացրած ինքնակենսագրականների հիման վրա կընտրեն կոնկրետ մասնակիցների և կհրավիրեն հարցազրույցի: Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր:
Հավելյալ տեղեկությունների և Ձեր մասնակցությունն հաստատելու համար անհրաժեշտ է մոտենալ և գրանցվել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Շրջանավարտների հետ Կապերի և Կարիերայի Բաժին՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ 4-րդ հարկ:

Դասընթացներն անվճար են:


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

  • Հայաստան, Երևան, 0019, Մարշալ Բաղրամյան 24դ
  • +(374 10) 524812
  • Կապվեք մեզ հետ