Գլխավոր էջ





28 Մար

Հայտարարություն

Մարտի 28, 2017

Ս․ թ․ ապրիլի 13-ին` ժամը 14:20-ին, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ /լսարան 2.1/ հանդիպում տեղի կունենա «Campus France» ֆրանսիական գործակալության ներկայացուցիչ Ֆրեդերիք Ռեյնբոլդի հետ, որը ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողներին կներկայացնի ֆրանսիական կրթական ծրագրերը, բարձրագույն դպրոցները, ընդունելության ընթացակարգը, ֆինանսավորման հնարավորությունները, կարճաժամկետ այցերը Ֆրանսիա՝ ֆրանսերենը որպես օտար լեզու ուսումնասիրելու համար։
«Campus France»-ը ազգային գործակալություն է, որի առաքելությունն է խթանել ֆրանսիական բարձրագույն կրթությունը և մասնագիտական դասընթացները արտասահմանում: «Campus France»-ը համապատասախան օտարերկրյա պետությունների և հաստատությունների հետ համատեղ օժանդակում է ֆրանսիական ուսումնական հաստատություններում ուսանելու համար միջազգային ուսանողների հավաքագրման գործում: Գործակալությունը կառավարում է հետազոտական փոխանակման ծրագրերը, հետազոտական լաբորատորիաներին դիմում հայտարարությունների կազմակերպումից մինչև գիտնականների շարժունակության հսկողությունը:

«Campus France»-ի ֆեյսբուքային էջը՝  https://www.facebook.com/CampusFranceArmenie