Գլխավոր էջ





23 Նմբ

Լինդաույում Նոբելյան մրցանակակիրների հետ 6-րդ հանդիպում

Նոյեմբերի 23, 2016

Արդեն ավանդույթ դարձած Լինդաու քաղաքում տեղի ունեցող Նոբելյան մրցանակակիրների հետ հանդիպումը նպատակ ունի հնարավորություն տալ երիտասարդ գիտնականներին հանդիպել իրենց ոլորտի հայտնի գիտնականներին, փոխանակել իրենց գիտելիքներն և գաղափարները, ստեղծել նոր գիտական կապեր:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2014թ. սեպտեմբերին ստորագրեց փոխըմբռնման հուշագիր Նոբելյան մրցանակակիրների հանդիպումների Խորհրդի և Նոբելյան մրցանակակիրների հանդիպումների Հիմնադրամի հետ, ըստ որի ՀՀ ԳԱԱ-ն յուրաքանչյուր տարի նեկայացնում է մեկ կամ երկու երիտասարդ գիտնականներ Նոբելյան մրցանակակիրների հետ հանդիպմանը մասնակցելու համար:

Պատմական ակնարկ:
Գերմանիայի Դաշնության Լինդաու քաղաքում կայանալիք Նոբելյան մրցանակակիր գիտնականների հետ հանդիպումների մեկնարկը դրվեց 1951թ. երկու գիտնականներ` Ֆրանս Կարլ Հեյնի և Գուստավ Վիլհելմ Պառադի շնորհիվ: Առաջին հանդիպմանը ներկա եղան յոթ Նոբելյան մրցանակակիրներ բժշկության բնագավառից: Այս արտասովոր հանդիպումը մտածված Եվրոպական նախաձեռնություն էր երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գիտնականների հաշտեցման համար:
Նոբելյան մրցանակակիրների հետ հանդիպումը դարձավ պարբերական և իրականացվեց ֆիզիոլոգիայի, բժշկության, ֆիզիկայի և քիմիայի բնագավառներում: 1953թ. որոշում կայացվեց հնարավորություն տալ ավարտած, գիտությունների թեկնածու և դոկորի կոչում ունեցող երիտասարդ գիտնականներին մասնակցելու հանդիպումներին և քննարկումներին: Առաջին անգամ 2004թ. հանդիպում տեղի ունեցավ տնտեսագետների բնագավառում:


2017թ. օգոստոսի 22-26-ը տեղի կունենա Նոբելյան մրցանակակիրների 6-րդ հանդիպումը տնտեսագիտության բնագավառի ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը նախատեսվում է 20 Նոբելյան մրցանակ ստացած ներկայացուցիչների և մինչև 400 երիտասարդ գիտնականների մասնակցություն: Նշված հանդիպմանը մասնակցելու համար ՀՀ ԳԱԱ-ի կողմից առաջադրվելու է երկու երիտասարդ գիտնականի թեկնածություն:

Միջոցառմանը դիմելու մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
http://www.lindau-repository.org/permadocs/LNLM_SelectionCriteria_NAPERS.pdf
www.lindau-nobel.org

Միջոցառմանը մասնակցել ցանկացողներին խնդրում ենք ներկայացնել ինքնակենսագրական (CV) և երկու երաշխավորագիր նամակ անգլերեն լեզվով ՀՀ ԳԱԱ միջազգային կապերի վարչություն (fordep@sci.am): Դիմելու վերջնաժամկետն է 2016թ. նոյեմբերի 24-ը:

67th Lindau Nobel Laureate Meeting
66th Lindau Nobel Laureate Meeting
65th Lindau Nobel Laureate Meeting