Գլխավոր էջ





13 Հնս

Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ 2018

Հունիսի 13, 2017

Գերմանիայի Բունդեսթագը փնտրում է բարձր որակավորում ունեցող և քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդ տղաների և աղջիկների, ովքեր ուզում են ակտիվ և պատասխանատու մասնակցություն ունենալ իրենց երկրի ժողովրդավարական ապագայի կերտման գործում։ Եթե Դուք գերմաներենի շատ լավ գիտելիքներ ունեք, ծնվել եք 1988 թվականի մարտի 1-ից հետո, ունեք բարձրագույն կրթություն և ՀՀ քաղաքացիություն, ապա կարող եք դիմել Գերմանիայի Բունդեսթագի հնգամսյա Միջազգային խորհրդարանական կրթաթոշակի համար։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2017 թվականի հունիսի 30-ն է։

Հավելյալ տեղեկություններ մասնակցության պայմանների վերաբերյալ կարող եք գտնել Բունդեսթագի կայքէջում հետևյալ հղումով՝ www.bundestag.de/ips