Գլխավոր էջ





4 Սեպ

«Նորարարությունների կառավարում» III միջազգային երիտասարդական գիտական դպրոց

Սեպտեմբերի 4, 2017

Ուրախ ենք տեղեկացնել ս.թ. հոկտեմբերի 23-26-ը ք. Ծաղկաձորում կայանալիք «Նորարարությունների կառավարում» III միջազգային երիտասարդական գիտական դպրոցի հայտադիմումների ընդունման մեկնարկի մասին:
Դպրոցի նպատակն է ինտերակտիվ դասընթացների և ոչ ֆորմալ շփման միջոցով մասնակիցներին ծանոթացնել գիտաինովացիոն նախագծերն առևտրայնացնելու արդյունավետ մեխանիզմներին, գաղափարից մինչև շուկա հասնելու գործընթացին և առանձնահատկություններին, ինչպես նաև տալ անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ մտավոր սեփականության օբյեկտների պահպանության և կառավարման բնագավառներում: Փուլային խմբային աշխատանքների արդյունքում մասնակիցները քայլ առ քայլ կծանոթանան արդյունավետ բիզնես առաջարկ գրելու տեխնիկային, առաջարկը գնահատելու գործիքներին, բիզնես նախագծի պլանավորման և կառավարման մեթոդաբանությանը:
Դպրոցի ծրագրով նախատեսված են դասախոսություններ և վարպետության դասեր (master class), աշխատաժողովներ, օրինակների քննարկումներ և թեմատիկ խաղեր ինովացիոն մենեջմենթի և նախագծերի կառավարման ոլորտի առաջատար մասնագետների և հրավիրված դասախոսների կողմից:
Դպրոցին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան ուսանողներ, ասպիրանտներ, երիտասարդ գիտնականներ, անհատ նորարարներ, գիտաշխատողներ, սկսնակ ձեռներեցներ, ինչպես նաև գիտական արդյունքների առևտրայնացմամբ հետաքրքրված այլ անձինք:
Դպրոցի մասնակիցների ընտրությունը կկատարվի մրցութային հիմունքներով հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկված են Դպրոցի ուսուցողական միջոցառումների վարումն իրականացնող մասնագետները: Հանձնաժողովի կողմից հավանության արժանացած հայտատուները կտեղեկացվեն մինչև ս.թ. հոկտեմբերի 10-ը:
«Նորարարությունների կառավարում» III միջազգային երիտասարդական գիտական դպրոցի աշխատանքներին մասնակցելու հրավեր-նամակով:
Դպրոցին մասնակցության վճարը 10 եվրոյին համարժեք դրամ է՝ հաշվարկված տվյալ գործարքի օրվա փոխարժեքով: Ծրագրի իրականացման ընթացքում կացության և սննդի ծախսերը հոգում են կազմակերպիչները:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2017թ. հոկտեմբերի 1-ը ներառյալ լրացնել մասնակցության հայտը հետևյալ հղումով https://goo.gl/tbwKYa:
Դպրոցի անցկացման, մասնակցության պայմանների, ինչպես նաև նախնական օրակարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն «Նորարարությունների կառավարում» III միջազգային երիտասարդական գիտական դպրոցի պաշտոնական կայքում՝ https://innovmanage2017.wixsite.com/youthschoo:
Մասնակիցների քանակը սահմանափակ է: