Գլխավոր էջ





16 Հլս

Հուլիսի 17-ին կտրվի ուսումնաճանաչողական և դաստիարակչական ծրագրի մեկնարկը

Հուլիսի 16, 2017

Հուլիսի 17-ից կմեկնարկի ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողների միության և «Վերածնություն» ՄՀԿ-ի հետ համատեղ կազմակերպված ուսումնաճանաչողական և դաստիարակչական ծրագիրը։ Այն անցկացվելու է Շողեր ցերեկային կենտրոնում մինչև հուլիսի 21-ը ներառյալ։
Այսօր` հուլիսի 16-ին, տեղի է ունեցել ծրագրի կազմակերպչական հարցերի քննարկմանը նվիրված ամփոփիչ հանդիպումը: Մեր մասնագերտները հանդիպման ընթացքում քննարկել են դասընթացներին վերաբերող հարցեր, ներկայացրել են առաջարկություններ և հստակեցրել առկա խնդիրները։
Նշենք, որ ծրագրի նպատակն է երեխաներին սովորեցնել ստեղծագործել, արտահայտվել և ինքնուրույն որոշումներ կայացնել տարբեր իրավիճակներում: Արդյունքում երեխաները կսովորեն նկարչություն, պատրաստել պաստառներ, կծանոթանան տիկնիկագործության, երգեցողության, բեմական արվեստի, քանդակագործության հմտություններին: Թիմային աշխատանքի շնորհիվ կկազմակերպվեն տարատեսակ հետաքրքիր դասեր, ինչն էլ հնարավորություն կընձեռի նաև մեր երիտասարդ մասնագետներին դրսևորվել և գործունեություն իրականացնել մասնագիտական ոլորտում:


Նյութը պատրաստեց՝   Արշալույս Հակոբյանը



ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

  • Հայաստան, Երևան, 0019, Մարշալ Բաղրամյան 24դ
  • +(374 10) 524812
  • Կապվեք մեզ հետ