Գլխավոր էջ





28 Հնս

Հայտարարություն

Հունիսի 28, 2017

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում «Տնտեսագիտության և կառավարման» ամբիոնին կից ստեղծվել է տնտեսագիտական գիտա - հետազոտական լաբորատորիա:

Լաբորատորիայի նպատակներն են.

  • աջակցել Հայաստանի Հանրապետությունում տնտեսագիտության և կառավարման ոլորտում մասնագիտական գիտելիքների զարգացմանը,
  • վարժանքների և պրակտիկայի միջոցով նպաստել տնտեսագիտության, կառավարման և այլ հարակից ոլորտների մասնագիտացմամբ ուսանողների և այլ անձանց մասնագիտական որակի բարելավմանը,
  • իրականացնել տնտեսագիտության ու կառավարման ոլորտներին առնչվող մասնագիտական հետազոտություններ, խորհրդատվական աշխատանքներ,
  • տնտեսագիտության և կառավարման ոլորտներում կազմակերպել մասնագիտական և պրակտիկ դասընթացներ ու քննարկումներ:


Լաբորատորիայի խնդիրներն են.

  • պետական մարմիններին, առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններին, անհատ ձեռներեցներին, ԳԿՄԿ ուսանողներին և ազգաբնակչությանը տնտեսագիտության, կառավարման, հաշվապահական հաշվառման ոլորտներին առնչվող մասնագիտական խորհրդատվական վճարովի ծառայությունների մատուցումը,
  • տնտեսագիտության ոլորտի մասնագետների և այլ հետաքրքրված անձանց մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով դասընթացների կազմակերպումը,
  • տնտեսագիտության և կառավարման տարբեր ոլորտներում մասնագիտական հետազոտությունների կազմակերպումը,
  • Հայաստանի և արտերկրի տնտեսագիտական ոլորտի կրթական, գիտական ու հասարակական կառույցների հետ փոխհարաբերությունների հաստատումը, ամրապնդումը և զարգացումը,
  • մասնագիտական սեմինարների և քննարկումների կազմակերպումը, նյութերի հրատարակումը,
  • ԳԿՄԿ և այլ բուհերի տնտեսագիտության բաժինների մագիստրատուրայի ուսանողների համար լրացական դասընթացների կազմակերպումը,
  • ԳԿՄԿ-ում և ՀՀ-ում գործող այլ բուհերի տնտեսագիտության բաժինների մագիստրատուրայի ուսանողների մասնագիտական պրակտիկայի կազմակերպումը:

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

  • Հայաստան, Երևան, 0019, Մարշալ Բաղրամյան 24դ
  • +(374 10) 524812
  • Կապվեք մեզ հետ